Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Երեքշաբթի, 17.10.2017, 15:58

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Արիության ավետարան

Տիգրան Երվանդյան (Ք.Ա. VI դար)
(Հայոց արքա և զորավար)

Ես, ո'վ Կյուրոս, իմ անձը գլխովին կտամ, որպեսզի իմ կինը երբեք ծառա չլինի:

Մխիթար Սպարապետ (XVII դարի վերջ - 1727թ.)

  • Լավ է արիությանբ պարիսպներից դուրս մեռնենք, քան այստեղ մերոնց աչքերի առջև` տեսնելով մեր հարազատների և բարեկամների մահը:

    Տեր Գարեգին` Ավետիս Վեմյան (1847-1895)
    (Ազգային-ազատագրական շարժման գործիչ)

  • Տվե'ք մեր ժողովրդին զենք, վարժեցրե'ք նրան արյուն թափել, և նա կգտնի յուր ճանապարհը

    Գարեգին Նժդեհ. (1886-1955)
    (Ազգային-ազատագրական շարժման գործիչ)

    Արիութի՛ւն:
    Միակ ճշմարիտ կրօնը, առանց որի ոչինչ արժեն կրօնները:
     Կեղծ է ամեն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարդապետութիւն, որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դաւանողին:
     Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն:
         Արիութի՛ւն - միակ ճշմարիտ բարոյականը:
         Կորցնելով իրենց արիութիւնը - իմա իրենց դրական բոլոր առաքինութիւնները - ժողովուրդները կորցնում են իրենց գոյութեան բարոյական իրաւունքը: Անարին կորցնում է պատմութիւնից իրեն տրուած մասնաւոր առաքելութիւնը` իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիութիւնը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ եւ անփառունակ կեանքի, կարօտ արտաքին օգնութեան: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժէք եւ ազդակ:
         Այդ տխուր եւ անարգական վիճակից ազգերին հեռու է պահում արիապաշտութիւնը:
         Աիրութի՛ւն, ժողովուրդներին բարոյապէս նեխելու վտանգից փրկող հոգեւոր աղն է դա:
         Երբ կայ դա` չկայ վատը, ստորը, կամ առնուազը աննշան է դառնում սրանց ազդեցութիւնը անհատի թէ ժողովուրդների կեանքում:
         Բարոյական արեւ է դա, որ կ'առողջագործէ իր շրջապատը: Երբ կայ դա` կայ ե՛ւ մեծագործութիւն, ե՛ւ վեհութիւն, ե՛ւ անձնուիրութիւն: Պակասո՞ւմ է դա` այլեւս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիրները, տեսութիւնները, քանզի պակասում է նրանց իրականացնող ոյժը: Անարիութի՛ւն, ասել է` հոգեւոր սնանկութիւն:

  • Անարին ոչինչ է աւելացնում աշխարհի անկորնչելի հարստութեան: Դա յաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտուող: Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթութեան:
     
  • Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիք չէ, այլ նրանց հրամայողը։
  • Պայքարի պատրաստվող ժողովուրդները նախ սպառազինվում են հոգեբանորեն։ Անտեսվա՞ծ է այս պայմանը, անխուսափելի է պարտությունը և տեխնիկ միջոցների հանձնումը թշնամուն։
  • Ինքնապաշտապանություն. ահա մեր նոր կրոնը
  • Երիցս խղջալի է այն ժողովուրդը, եթե նրա ռազմիկները խոր համոզմամբ չեն կրկնում, թե "ամենաանառիկ բերդերն իսկ կառուցվաց են գրավելու համար":
  • Չկան կուսակցան նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսությունը և հերոսականը:
  • Վախկոտներն են արիացնում, ուժեղացնում թշնամուն, սրանք են հեշտացնում թշնամու գործը:
  • Մի բանակ, որն հաղթել է մահվան վախը, անպարտելի է և ամենակարող:

        

    Թովմաս Նազարբեկյան (1855-1928)

    (Զորավար)

    • Վախկոտը մեռնում է յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, խիզախը` միայն մեկ անգամ:

    ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի թասակի ազատամարտիկ)

  • Մարդկությունը չմտածեց մեր իրավունքներուն մասին, որովհետև չտեսավ մեր զենքի ուժը։ Մենք պիտի հավատանք զենքի ազատության։ Մենք պարտավոր ենք զոհվիլ, որ մեր հաջորդները հավւստք ունենան ազատության զինվորին։

    ԼԵՎՈՆ ԷՔՄԵՔՃԱՆ

    (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի թասակի ազատամարտիկ)

  • Հայկական պայքարը կա ու պիտի գոյություն ունենա մինչև վերջնական հաղթանակ։

    Ջոն Շիշմանյան
    («Հայկական լեգեոնի» զորապետ)

    • Ուժն է թելադրում մարդկանց գործերը և ոչ թե փառաբանված սերն ու գթությունը:

    • Ազատություն և արդարություն բառերը կորցնում են իրենց իմաստները, եթե նրանք չեն պաշտպանվում անհատներից կազմված ուժեղ բռունցքով:

     

    Հովհաննես Բաղրամյան (1897-1982)

    (ԽՀՍՄ մարշալ, զորահրամանատար)

    • Հաղթանակի ճանապարհը փշածածկ է, և այն պատվով հաղթանահարում են միայն նրանք, որոնց թևավորում են հայրենասիրության զգացումը և նպատակի ազնվությունը:

    Մոնթե Մելքոնյան (1957-1993)

    (ՀՀ Ազգային հերոս) 

     

     

     

     

    • Ես երդում տված եմ — կպատականիմ մեկ մարդուն, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է:
       

    Վազգեն Սարգսյան (1959-1999)

    (ՀՀ Ազգային հերոս) 

    • Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի:

    • Ինքնահանգստացումը, երբ պատերազմի վտանգն այնքան իրական է, իսկ մեր երկիրը այնքան փոքր, որ մեկ լուրջ պարտությունը կարող է կործանարար լինել, առնվազն դավաճանություն է։

    • Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։

    • Բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում: Այնպես, ինչպես չի սկսվում և չի ավարտվում հայրենասիրությունը:

    • Մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, և 21-րդ դարը մերն է լինելու։

    • Յուրաքնչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա:

  •  
    Ազգային հերոսներ [6]
    Երաժշտություն [1]
    Գրականություն [3]
    Գիտություն [1]





    Գնդեվանք, Տաթև, Նորավանք





    Дата основания сайта
    29.11.2004
    · Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

    Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум