Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Շաբաթ, 18.11.2017, 03:35

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Քրիստափոր Իվանյան` հիշողություններ

Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ ԼՂՀ ՆԳ նախարար, գեներալ-մայոր
«Երբ Քրիստափոր Իվանյանը եկավ Արցախ, սկզբնական շրջանում տեղավորվեց Ներքին գործերի նախարարության մասնաշենքում եւ Անատոլի Զինեւիչի հետ միասին ապրում էին մեր աշխատակիցների առանձնասենյակներից մեկում: Վաղ առավոտյան գործերով ղուրս էր գալիս, վերադառնում գիշերվա ժամերին: Մեկ-մեկ իրիկունները, երբ շուտ էր գալիս, հրավիրում էի թեյի: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Լենինգրադից վերադառնալով, իր հետ փոքրիկ դանակներ բերեց եւ դրանցից մեկը նվիրեց ինձ: Ասում եմ, ինչո՞ւ եք նեղություն քաշել Քրիստափոր Իվանովիչ: Պատասխանում է,-բայց չէ որ ես ձեզ մոտ եմ սնվում, դա իմ շնորհակալությունն է Ձեր արածի հանդեպ...

1996 թ. դեկտեմբերի 20-ին Բակո Սահակյանի հետ միասին գտնվում էինք Մոսկվայում: Իմացանք, որ Իվանյանը եւս այդտեղ է: Որոշեցինք այցելել նրան: Եվ, երբ հյուրանոցի սենյակում նստած մենք բաժակ բարձրացրինք իր ծննդյան օրվա առիթով, գեներալը հանկարծակիի եկավ եւ զարմացած հարցրեց.
- Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ այսօր իմ ծննդյան օրն է, եւ մի՞թե դա այնքան կարեւոր է հիշել...

Տոնական հրավերքների ժամանակ տեսնելով ծանրաբեռնված ճոխ սեղանները, ասում էր. - Ինչի՞ համար է այսքան ծախս արվել, մի՞թե սա հնարավոր է սպառել... Ախր գեղեցկությունը չափի մեջ է գեղեցիկ...

Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր

Առաջին անգամ գեներալ Իվանյանի մասին լսելով, ես այն տպավորությունը ստացա, որ նա մեզ մոտ է եկել որպես զինվորական հրահանգիչ: Ուրիշ կերպ չէի էլ կարող կարծել, որովհետեւ ո՞ւմ մտքով կանցներ, թե յոթանասունն անց տարիք ունեցող ծերունին պատերազմող Արցախ կայցելեր միանգամայն այլ առաքելությամբ եւ այլ ծրագրերով: ժամանակի ընթացքում նրա հետ ունեցած անմիջական շփումների արդյունքում համոզվեցի, որ գործ ունենք ոչ թե զինվորական հրահանգչի, այլ մի մարդու հետ, որը խորապես տիրապետելով ռազմական գիտությանը, նպատակ ունի գործնականորեն զբաղվել բանակի շինարարության հիմնախնդիրներով:
... Հորադիզի օպերացիայի նախօրեին ՊԲ հրամանատարությունը նրան գործուղեց հարավային ռազմաճակատ՝ կազմակերպելու հիշյալ ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանների համագործակցությունը: Եկավ մեր գնդի կենտրո– նակայան, եւ առաջին հարցը, որը նա ուղղեց ինձ, հետեւյալն էր.– «Ты не выходишь круг мариборо ? »: Հասկանալով նրա ակնարկը, Ես ժպտացի, ու սկսեցինք միասին աշխատել... Ռազմագծում տիրող իրավիճակը, հակառակորդի ուժերի դասավորությունն ու հարձակման ուղղությունները ճշտելու նպատակով որոշվեց հետախուզել տեղանքը: Իվանյանն ասաց, որ ինքը ցանկություն ունի անձամբ ծանոթանալ իրադրությանը եւ անպայման ուզում է ընդգրկվել հետախուզական խմբի մեջ: Իմ բոլոր փորձերը՝ նրան ետ պահել այդ վճռից՝ անցան ապարդյուն... –«Դու երիտասարդ ես, եթե զոհվես, ապա դա ողբերգություն է, իսկ ես՝ ծերուկ եմ, ոչինչ»,–ասաց նա:
Աիասին եղանք դիրքերում, կատարեցինք տեղազննում, որից հետո վերջնական տեսքի բերվեց գնդի հարձակողական գործողության պլանը: Օպերացիայի հաջող իրականացման գործում մեծ դեր խաղացին Իվանյանի կողմից կատարված առաջարկությունները:
... Հարավային ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում էին: Խնդիր էր դրված վնասազերծել Զանգելանի թշնամական հենակետը: Զարգացնելով առաջխաղացումը, մեր զորքերը հասան Ակարա կամրջի մոտ գտնվող խաչմերուկին: Հետագա գործողություններում համագործակցությունը կարգա-վորելու նպատակով որոշեցինք գեներալ Իվանյանի հետ միասին լինել ռազմաճակատում գործող հարակից զորամասերում: Հանդիպելով 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի («ժիրոյի գումարտակ») հրամանատարության հետ, ճշտում ենք անելիքները, ապա շարժվում դեպի Ակարա գյուղը՝. Մի քանի րոպե անց տեղի է ունենում անսպասելին: Մեր մեքենան պայթում է հակառակորդի հակատանկային ականի վրա: Պայթյունն այնքան ուժգին էր, որ ինձ թվաց, թե ամեն ինչ վերջացած է... Քիչ անց զգացի, որ մարմնիս ոչինչ չի պատահել, բայց աչքերս չէին տեսնում: Մի կերպ փոշու ծխածածկույթից ազատվեցի ու, երբ ուշքի Եկա՝ տեսա գեներալի մարմինը ավտոմեքենայի խցիկից դուրս, իսկ գլխի մասը՝ ներսում: Վարորդը՝ քեռի Միշան, մահացել էր: Մեզ հետ էր նաեւ մի կապավոր զինվոր, որին ոչինչ չէր պատահել: Իսկույն կապվեցի առաջին պաշտպանական շրջանի հրամանատար Արթուր Աղաբեկյանի հետ եւ հայտնեցի պատահարի մասին: Մինչ վերջինս օգնություն կուղարկեր, ես գեներալին մի կերպ հեռացրի մեքենայից: Նրա աչքերը փակ էին, մարմինն անշարժ, դեմքը՝ ծխածածկ: Մտածում էի ամենավատի մասին: Քիչ հեռանալով, նորից փորձեցի կապվել Արթուրի հետ, ու հանկարծ թիկունքից մի ձայն հասավ ականջներիս...
- Այդ ի՞նչ ես անում...
Գեներալն էր... Նա փորձում էր կանգնել:
- Չկանգնե՛ս, պառկած մնա,–գոռացի ես:
- Դու ինչո՞ւ ես իմ վրա գոռում, ես գեներալ եմ...
- Հենց կանգնեցիր, կկրակեմ,-այս խոսքերն ասելով, հանեցի ատրճանակս: Քրիստափոր Իվանովիչը ինձ լսեց ու մնաց անշարժ: Մենք հայտնվել էինք ականապատված դաշտում եւ յուրաքանչյուր չկշռադատված շարժում կարող էր նոր ողբերգության տեղիք տալ:
Իսկ Իվանյանը գլխուղեղի ցնցում էր ստացել եւ այդ պահին չգիտեր ինչ էր անում: Շուտով օգնության հասան տղաները եւ մեզ տեղափոխեցին զինվորական հոսպիտալ (Իվանյանին՝ Հադրութ, իսկ ինձ՝ Մարտունի): Հետո լսել եմ այն, ինչ-որ Երեւի շատերն են լսել, գեներալն առանց բժիշկների թույլտվության հաջորդ օրը թողել էր հոսպիտալը Եւ կրկին վերադարձել մարտական գործողությունների վայր... Իսկ այդպես կարող էր անել միայն Իվանյանը:
Եթե Մոնթեն ինձ համար իդեալական կերպարի օրինակ է, ապա Իվանյանն այդ օրինակներից, թերեւս, լավագույնն է: Մի քանի անգամ Ես ականատես եմ եղել այդ երկու մեծ անհատների հանդիպումներին ու զրույցներին: Իվանյանը խոսում էր, իսկ Ավոն՝ լսում, Եւ՝ հակառակը: Իսկ երբ խոսակցությունն ավարտվում էր, եւ նրանք իրար հրաժեշտ էին տալիս, Մոնթեն իրեն հատուկ եւ շիտակ պարզությամբ ասում էր՝ նա ճիշտ կըսէ...
Իսկ այն ժամանակ շատ քչերն էին հասկանում Իվանյանին: Ու երբ պատերազմի ամենաթեժ պահին նա խոսում էր ուսումնական կենտրոնների, զորավարժարանների, նյութատեխնիկական բազայի ստեղծման, հրետանային ստորաբաժանումների կառավարման համակարգի կատարելագործման եւ էլի շատ հիմնա– խնդիրների մասին, ոմանք կարծում էին, թե այդ ամենը ծերության հետ կապված արատի արդյունք է: Այնինչ, այժմ մենք զգում ենք, թե որքան հեռատես էր գեներալը: Նա տիրապետում էր բանակ կառուցելու արվեստին, եւ ոչ միայն... Իվանյանն այն մարդկանցից էր, որը Եկել էր նվիրվելու հայրենիքին եւ նրա համար պատրաստ էր նահատակվելու, առանց այդ մասին մեկ վայրկյան անգամ խորհելու: Նա մեծատառով հայ էր...

ք. Ստեփանակերտ Վալերի ԱՐԱՊԵՏՅԱՆ, գնդապետ
Արդյո՞ք հեշտ է Եղել Քրիստափոր Իվանյանի հետ ծառայելը. Ամենեւին: Քրիստափոր Իվանովիչն աշխատում էր համարյա շուրջօրյա եւ նույնն էլ պահանջում էր իր ենթականերից: Ամենքը չէ, որ կարողանում էին դիմանալ նման տեմպի: Ղարաբաղում գտնվելու յուրաքանչյուր օրը նա ձգտում էր օգտագործել առավելագույն արդյունավետությամբ: Նա միշտ շտապում էր: Նա մոտավորապես այսպես էր ասում.« Ես միայն հիմա հասկացա, թե ով է իմ ժողովուրդը, թե ինչպիսի ժողովրդի ներկայացուցիչն եմ ես հանդիսանում, իսկ ինքս իմ ամբողջ կյանքի ընթացքում այդ ժողովրդի համար ոչինչ չեմ արել եւ հիմա պետք է անեմ այն, ինչ կարողանում եմ անել»:
Քրիստափոր Իվանյանը սիրում էր ղարաբաղցիներին: Նա զարմանում էր մեր ժողովրդի այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են համբերությունը, աշխատասիրությունը, ճակատագրի հարվածներին դիմանալու կարողությունը: Նա գտնում էր, որ մեր ժողովուրդը, որը պատրաստ է կիսել հացի վերջին պատառը, առավել լավ կյանքի է արժանի եւ հավատում էր, որ կգա ժամանակ, երբ մենք լավ ու արժանավայել կյանքով կապրենք:
Նա 72 տարեկանում՝ ուշիմ երեխայի ջանասիրությամբ սովորում էր հայերեն այբուբենը եւ հպարտանում, որ ինքը հայ է, ուրախանում, որ արդեն կարողանում է մի քանի հայերեն բառ արտաբերել:
Քրիստափոր Իվանյանը իր օրինակով մեզ սովորեցնում էր, թե ինչպես պետք է սիրել Հայրենիքը, ինչպես պետք է երկրի շահերը անձնական շահերից վեր դասել:
Այսօր մենք տեսնում ենք այն հեռատես քաղաքականության արդյունքները, որ Քրիստափոր Իվանյանն է վարել՝ սկսած 1992 թվականից: Հրետանու ուսումնական կենտրոնի շրջանավարտներից շատերն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում բանակում եւ փաստորեն ղեկավարում հրետանին: Նրանց թվում են ՊԲ հրետանու պետը, զորամասերի հրամանատարներ, դիվիզիոնների հրամանատարներ, ակադեմիական դասընթացների մի շարք ունկնդիրներ: Գեներալ Իվանյանի նախաձեռնությամբ կառուցված ուսումնական կենտրոններում այսօր մարտական պատրաստություն են անցնում մեր զինվորներն ու սպաները, Եւ դժվար է պատկերացնել, թե ինչ մակարդակի վրա կլիներ մեր բանակի մարտական պատ-րաստականությունն ու մարտունակությունը, եթե ժամանակին չհիմնադրվեին այդ ուսումնական կենտրոններն ու ստորաբաժանումները:
Ցանկացած առաջադրանք կատարելու ժամանակ գեներալը իր հոգու եւ սրտի մի մասնիկը ներդնում էր նրա մեջ եւ իր օրինակով ցույց տալիս, թե ինչպես պետք է ծառայել հարազատ ժողովրդին ու Հայրենիքին:
Որպես գեներալի ծառայակից, նրա հետ հազար ու մի փորձություններում թրծված մարդ, ես անսահման ուրախ եմ եւ հպարտ, որ այսօր գեներալ Իվանյանի հուշարձանի մոտ Հայրենիքին հավատարմորեն ծառայելու երդում են տալիս երիտասարդ զինվորները:
18.12.2000 թ. ք. Ստեփանակերտ

Ժորա ԳԱՍՊԱՐՅԱՆ ՊԲ հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր
Կա երկու կենսաձեւ՝ այրում եւ նեխում: Այսպես Են գտնում փիլիսոփաները, այդպես է հաստատում կյանքն ինքը: Դառն է Քրիստափոր Իվանովիչի մասին անցյալ ժամանակով խոսելը, նա սովորական մտածողության շրջանակների մեջ չի տեղավորվում, որովհետեւ նա ոչ թե սոսկ ապրել է, այլ այրվել է՝ անզուսպ ոգով բռնկված: Նրա կյանքը կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ՝ անմնացորդ ծառայություն՝ Հայրենիքին եւ ժողովրդին:
Այսօր ես՝ որպես նրա մարտական զինակիցներից մեկը, կցանկանայի ձեզ հետ կիսել մի քանի հուշ եւ տպավորություն, որոնք բնորոշում են նրան՝ որպես կամքի անընկճելի ուժի տեր մարդու եւ իր Հայրենիքի իսկական նվիրյալ զավակի, որը վճռականությամբ էր տոգորված՝ պաշտպանել նրան ինչ էլ որ լինի՝ հանուն եւ ի բարօրություն գալիք սերունդների, հանուն իր ժողո-վրդի անաղարտ պատվի եւ լուսավոր ապագայի:
1992 թվականի հուլիս, մի ծանր ժամանակաշրջան, երբ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարց էր լուծվում՝ կապերի՛ նա սեփական հողում, թե՞ ոչ: Ամսի 9-ին, թե 10-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղ՝ հրետանու դիրքերը եկավ մի տարեց մարդ Եւ ներկայացավ մեզ. «Հրետանու գեներալ Իվանյան»: Եվ ահա մեր ծանոթությունից հազիվ 10 րոպե անց, օդում հայտնվեց թշնամու ինքնաթիռը: Ես իսկույն հրաման արձակեցի՝ «Թաքստոցները»: Բայց գեներալը չարձագանքեց՝ արհամարհելով հակառակորդի կողմից բխող վտանգը, շարունակեց անվրդով կանգնած մնալ: Այդ ժամանակ, երկյուղելով նրա կյանքի համար, բարձրացրի ձայնիս տոնը. «Գեներալ, մտե՛ք թաքստոցը», իսկ նա անվրդով ու հանգիստ պատասխանեց. «Առաջինը՝ ես գեներալ եմ եւ մի գոռա, իսկ երկրորդ՝ դու ինձնից փոքր ես, նախ դու մտիր թաքստոցը»: Այդպես մենք ծանոթացանք ու բարեկամացանք, ինչպես՝ հայր ու որդի:
Մի անգամ նրան հարցրի՝ թե ի՞նչն է իրեն ստիպել այդ տարիքում Եւ, այստեղ, ազգակիցներ չունենալով հանդերձ, գալ եւ ուղղակի քուրայի մեջ մտնել:
- Ուզում եմ կյանքիս վերջում մի քիչ իմ ժողովրդին ծառայել, ուրախ կլինեմ, Եթե որեւէ բանով օգնեմ,–պատասխանեց նա:
Եվ, իհարկե, իրեն չխնայելով ու ոչ մի բանի հետ հաշվի չնստելով՝ գիշեր ու զօր աշխատում եւ արարում էր: Քրիստափոր Իվանո– վիչը դարձավ մեկը նրանցից, ովքեր ԼՂՀ-ի զինված ուժերի կառույցի հիմքը դրեցին: Նա կտրականապես դեմ էր, չուսուցանված զինվորներին մարտի ուղարկելուն, չնայած ռազմաճակատում մարդկանց սուր կարիք կար: Նա երեխայի պես հրճվում էր մեր հաջողություններով եւ տխրում՝ անհաջողություններով, սակայն երբեք չէր ընկճվում: Իր վարքուբարքով, իր կենսակերպով հույս ու հավատ էր ներշնչում մեզ, իր անսպառ եռանդով վարակում գործընկերներին: Նման կերպ շոշափելի դարձնում մոտալուտ հաղթանակը: Կարծում եմ, հայրական հոգատարությամբ առլեցուն գեներալի համար, այս հանգամանքը դարձավ նրա ողջ գործունեության առանցքը, հիմնարար սկզբունքը: Ես, որպես Պաշտպանության բանակի հրետանու պետ, չեմ կարող չընդգծել նրա ծանրակշիռ ներդրումը բանակի հրետանային ստորաբաժանումների կայացման գործում: Գեներալ-լեյտենանտ Իվանյանը հանդիսացավ հրետանային կանոնավոր ծառայության եւ ուսումնական բազաների գլխավոր կազմակերպիչն ու հիմնադիրը:
Նա առանձնահատուկ բնավորությամբ մեծատառո՛վ ՄԱՐԴ էր: Քրիստափոր Իվանյանը, լինելով ուժեղ եւ կատարյալ անձնավորություն, պարզ ու հասարակ էր բնույթով, նրան առանձնահատուկ էր զարմանալի զգայունությունը, բարությունն ու ուշադրությունը մարդկանց հանդեպ: Նրան չէր հետաքրքրում ոչ պաշտոնը, ոչ կոչումը, ոչ կարիերան, ոչ էլ ինչ-որ առանձնահատուկ դիրքը՝ հասարակության մեջ: Ամեն ինչ նա անում էր մաքուր սրտով: Օգտվելով առիթից, ուզում եմ նշել նաեւ, որ վաստակաշատ զորավարի հետ միասին, անտրտունջ, արիաբար ու պարտքի զգացումով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները կրել է նրա կյանքի անկոտրում ընկերուհին ու կողակիցը՝ Լիդիա Իոսիֆովնան, որը միշտ էլ սատար է կանգնել դժվար պահին եւ նրա ընտանեկան օջախի հավատարիմ պահապանը հանդիսացել:
Եվ վերջում ցանկանում Եմ ասել հետեւյալը.
Գեներալ-լեյտենանտ Իվանյանը եղել է Հայրենիքին ծառայելու եւ նրա պաշտպանության ու ծաղկման գործին նվիրվածության վառ օրինակ, Եւ այդպիսին էլ կմնա ընդմիշտ՝ որպես լեգենդ, որպես հուշ: Նա եղել ու մնում է Արցախի ժողովրդի իսկական զավակը եւ, իրավամբ, նրա հերոսն է հանդիսանում: Քրիստափոր Իվանյանին սիրելու եւ հիշելու Են առհավետ:

18.12.2000 թ.

Սենոր Հասրաթյան, "Գեներալ Իվանյան"

 
Ազգային հերոսներ [6]
Երաժշտություն [1]
Գրականություն [3]
Գիտություն [1]





Քարվաճառ





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум