Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Կիրակի, 24.09.2017, 00:55

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Քրիստափոր Իվանյան


1992թ. գարնանային այդ օրն Արցախում պատերազմ էր, իսկ հեռավոր Սանկտ Պետերբուրգում երեկոն իջավ անամպ ու խաղաղ... Սակայն՝ ոչ բոլորի համար եւ ոչ բոլորի հոգում... Ալեզարդ, պաշտոնաթող գեներալ Քրիստափոր Իվանյանն ամեն օրվա պես բազմած հեռուստացույցի առաջ՝ սպասում էր հերթական նորությունների թողարկմանը։ Անկարող էր զսպել ներքին անհագ հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ Հեռուստածրագրի ազդականչից պրկվում էր մարմինը, լարվում էր ծերունու ուշադրությունը։ Հաղորդավարի խոսքը թարմ էր, իսկ տեսակադրերը ծամծմված ու արդեն որերորդ անգամ կրկնվող։ Դիտում էր, լսում, սակայն կարծես չէր ընկալում լրագրողի մեկնաբանությունը, ոչ թե նրա համար, որ ձեռնտու չէր, այլ զուրկ էր հավաստիության տարրերից։ Զգում էր, որ չի ներկայացվում այն, ինչ իրականում տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ։ Դեպքերը մատուցվում էին գլխիվայր, Ղարաբաղի հայերի մասին խոսում էին որպես մի խումբ ծայրահեղականների, մոռացության էին մատնված Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցած ջարդերը, չէր խոսվում հայաթափված Գետաշենի Եւ Հադրութի շրջանի գյուղերի մասին, անտեսվում էր շրջափակման մեջ հայտնված երկրամասի ծանր կացությունը, Ստեփանակերտն անընդհատ ներկայացվում էր «Խանքենդի» օտարածին անվանումով, Եւ այդպես միամիտ հեռուստադիտողին են ներկայացվում ապատեղեկատվությունների հարահոս մի շղթա... Դարաբաղյան խնդրին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր պարկեշտ անձնավորության, անչափ դժվար էր համակերպվել իրադարձությունների խեղման, հոծ զանգվածներին ապակողմնորոշելու պետական քաղաքականության հետ։ Ներքին անհանգստությունը վերաճեց անբացատրելի պահանջի՝ տեղում ծանոթանալ դեպքերի իսկությանը...

1992-ի հունիսի սկզբին Կրասնոդարում նա հանդիպեց համագնդեցիներին։ Ինչպես միշտ, միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում։ Այստեղ էլ, մի քանի պաշտոնաթող հայ սպաների շրջապատում, զրույց բացեց Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին Եւ առաջարկեց մեկնել ու տեղում ծանոթանալ դեպքերի զարգացման ընթացքին։ Զրուցակիցների համար նման առաջարկը ոչ միայն տարօրինակ էր, այլեւ տարակուսանքի տեղիք տվեց, ոմանք անգամ մտածեցին, որ ծերունին հասակի հետ կապված խնդիրներ ունի... Մի խոսքով, առաջարկը մնաց անարձագանք, ու նա ստիպված Երեւան մեկնեց մենմենակ...

***

- Այսօր իմ նմանները պետք են ռազմաճակատի առաջին գծում եւ ես պետք է լինեմ Ղարաբաղում,-գեներալի վճիռը վերջնական էր եւ համաձայնության Ենթակա...

***

Քրիստափոր Իվանյանը բնավորությամբ շատ անհանգիստ մարդ էր։ Նա ձգտում էր լինել ամենուր՝ եւ՛ ռազմաճակատի առաջին գծում, Եւ՛ թիկունքային ապահովման կետերում... Ոչ ոք չգիտեր, թե նա անսպասելիորեն երբ եւ որտեղ կհայտնվի, Եւ իր ներկայությամբ կփորձի առավել գործնական դարձնել միջավայրը։ Հաճախակի էր այցելում զորամասեր եւ ստորաբաժանումներ, հանդիպում անձնակազմի հետ, հետաքրքրվում զինվորական կենցաղով եւ առօրյայով։ Հատկապես ուշադիր էր սննդի կազմակերպման հետ կապված հարցերում։ Անպայման ստուգում էր օրվա ճաշացուցակը, այնուհետեւ զինվորների հետ համտեսում ճաշի որակը։ Որպեսզի պատկերացնենք նրա խստապահանջությունը, դիմենք ականատեսներից մեկի հետեւյալ պատմությանը։ «Մի օր զինվորների ճաշացուցակում միս չկար։ Հնարավոր չէր, որ չիմանար։ Կանչեց հրամանատարական կազմին եւ բոլորի ներկայությամբ դիմեց հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալին.
- Ինչո՞ւ միս չկար այսօր։
Տեղակալը սկսեց անշտապ պատմել։ Պատմում էր հանգամանորեն, բոլոր մանրամասնություններով, քանի որ գիտեր՝ միեւնույն է, ամեն ինչ հարցնելու, պարզելու է։ Մոտ 5 րոպե պատմեց, որ պահեստում միս չկար, գնացել էր շտաբ՝ բանակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալի մոտ, վերջինս ասել է, որ օրվա 2-րդ կեսին է լինելու։ Օրվա 2-րդ կեսին է գնացել, բայց դեռ չէին ստացել, հետո ուշացումով ստացել էին , բայց մինչեւ մուտքագրել Են՝ ահագին ժամանակ է անցել։ Հետո էլ շտաբի պատասխանատուն տեղում չէր։ Մի խոսքով, Եզրափակեց տեղակալը, ստացել ու բերել են, բայց ընթրիքին չհասցրԵցին, վաղվանից նորմալ կլինի։ Իվանյանն առանց ընդհատելու եւ անհանգստության նշանների ուշադիր լսեց։ Երբ համոզվեց, որ տեղակալն ավարտել է, հարցրեց.
- Ինչո՞ւ միս չկար այսօր։
Սպան տարակուսած նայեց նախ Իվանյանին, ապա մեզ ու սկսեց երկրորդ անգամ պատմել։ Նույն ձեւով։ Երբ ավարտեց, Իվան յանը նույն օլիմպիական հանդարտությամբ հարցրեց.
- Ինչո՞ւ միս չկար այսօր։

Տեղակալը խղճահար մեզ նայեց։ Նրա հայացքում օգնության աղերս կար, Եւ հարց՝ ի՞նչ անեմ։ Այդպես էլ ավարտվեց հավաքը։ Մենք դուրս Եկանք սենյակից, մեզ հետ տանելով հարցը՝ ինչու միս չկար այսօր։ Իվանյանի առակը զինչ ցուցաներ։ Ոչ մի պատճառ չի կարող լինել։ Առաջադրանքը պիտի կատարել ցանկացած գնով։ Հաջորդ բոլոր օրերին գնդում միս կար...»։

Սենոր Հասրաթյան, "Գեներալ Իվանյան"

 
Ազգային հերոսներ [6]
Երաժշտություն [1]
Գրականություն [3]
Գիտություն [1]





Հյուսիսային Հայաստան





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум