Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Կիրակի, 25.06.2017, 06:44

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Սպարապետ
ՀԱՎԱՏԻ ՈՒ ՍԻՐՈ ՀԻՄՆԱՔԱՐ

Շարժումը նոր էր սկսվել։ Երասխի սահմանագծում արդեն սկսվել էին ընդհարումները։ Բազմահազար մարդիկ էին հավաքվել հրապարակում։ Ազատագրական պայքարի ոգին հասել էր իր գագաթնակետին։ Միտինգի ժամանակ հրապակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Վազգեն Սարգսյանը, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները, այդ պահին այդտեղ էր։ Նա մոտեցավ զինված տղաներին ու առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։ Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել` մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից Վազգեն Սարգսյանը կրծքից հեռացնելով հրազենի փողը, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան ու մեկ մեկու հարցնում էին.
- Ո՞վ էր այդ երիտասարդը։
ճանաչողներն արդեն հպարտորեն էին տալիս նրա անունը։ Հետո ժողովուրդը սիրեց այդ անունը, կարոտով Սպարապետ կոչեց, եւ իր անվանն ու կոչմանը հավատարիմ նա բազմաթիվ արժանահիշատակ գործեր կատարեց։ Ու հիմա ամեն անգամ Սպարապետի ապրած կյանքին հետադարձ հայացք նետելով, թվում է, թե ժողովրդի վստահության ու սիրո հիմքը դրվեց հենց այդ օրը Ազատության հրապարակում, որտեղ, բեմահարթակին կանգնած, շատերից առանձնացավ նա ու մերձավորի հրազենի փողը ուղեց դեպի սահմանները...

ՏԱՐԵՄՈՒՏ


Ամանորին մնում էին հաշված րոպեներ, երբ զորամաս այցելեց նախարար Վազգեն Սարգսյանը,– պատմում է փոխգնդապետ Գ. Մարգարյանի այրին տիկին Սվետան։ -Ուրախությունը զորամասում հասավ իր գագաթնակետին։ Հազվադեպ կարելի էր տեսնել նախարարին այդպես ուրախ, ոգեւորված։ Ջերմ դիմավորումից հետո նախարարը քայլերն ուղղեց ճաշարան. «Տեսնեմ զինվորներն ինչպե՞ս են դիմավորելու Ամանորը, ի՞նչ սեղան եք պատրաստել»։ Զգացվեց նախարարը գոհ դուրս եկավ ճաշարանից։ Հնչեցին Նոր տարին ազդարարող զանգերը, և նույն պահին էլ ծգվեց-երկարեց դհոլ-զուռնայի զիլ ձայնը։ Նախարարն անցավ պարի գլուխ, և ավանդական «Քոչարու» խրոխտ թնդյունները տարածվեցին շուրջբոլորը։ Ոգեւորված պարում էր նախարարը։ Զինվորների հայացքները բոցավառվել էին հուզմունքից, անասե լի ուրախությունից։ Ավարտից հետո շնորհավորելով զինվորների, սպաների Ամանորը նախարարը բարձրացավ դիրքերը։ Երբ շնորհավորանքի համար բաժակ մեկնեցին, ասաց.«Ինչ բաժակով որ խմում է իմ զինվորը, նույն բաժակով էլ ես պիտի խմեմ»։ Ի՞նչ իմանայինք, որ դա սիրելի մարդու վերջին Ամանորն է, վերջինը տարիների օրերի շարանում, սակայն սկիզբը նոր հավերժության ճանապարհին։ Ամանորի այդ գիշեր գուցե նյութվում էր դավը, և զորամասին նայող Մասիսն իր սառցե խորխորատներում, Արաքսն իր ջրերի հետ ուզում էր տանել, հեռացնել նյութվող այդ դավը, վիշտը, ցավը իր ժողովրդի ...

ԵՍ Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՄ

«Ուղղաթիռը վայրէջք կատարեց լեռան ստորոտում։ Սեզ արդեն տեղեկացրել էին, որ նախարարը պետք է բարձրանա դիրքերը։ Մի քանի օր առաջ թշնամու դիպուկահարի գնդակից զոհվել էր մեր ընկերներից մեկը։ Ծովի մակերեւույթից 3000մ ավելի բարձրության վրա գտնվող դիրքերի շուրջբոլորը ալպյան գոտուն բնորոշ բուսածածկույթն էր իր երփներանգ, բազմատեսակ ծաղիկներով, - դիրքում կանգնած զինվորը շարունակում է,– Ուղղաթիռից իջնելիս, որոշ տարածություն անցնելուց հետո, մեկն իր արագ ու վստահ քայլերով առաջ անցնելով մոտեցավ մեզ։ Երեւի հրամկազմից մեկնումեկն է, որը մինչեւ նախարարի տեղ հասնելը, ուզում է մի վերջին անգամ զգուշացնել, ստուգել ընդհանուր կարգուկանոնը»,– անցավ մեր մտքով։ Քիչ անց զարմանքից այնպես էինք քարացել, որ «զգաստ» հրահանգից հետո մի պահ հապաղում էինք զեկուցել։ Մեր կողքին կանգնած էր նախարարը Վազգեն Մարզպանը։ Ձեռքով բարեւելուց հետո նա սկսեց հարցուփորձը։ Բազմաթիվ հարցերից հետո քայլերն ուղղեց դեպի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։ Մեզ նախազգուշացրեց, որ խրամատով քայլենք, իսկ ինքը քայլում էր հողաթմբի վրայով։ Հրամկազմից ոմանք փորձում էին նախազգուշացնել նախարարին։ Սակայն նա ոչինչ չէր ուզում լսել համարձակ, խրոխտ, քայլում էր լեռնագագաթով ու նրա առնական ձայնը արձագանքվում էր բարձրաբերձ լեռներում։ Երբ տեղ հասանք, նա մի պահ լռեց. քիչ առաջվա բարկացկոտ, հրացայտ հայացքը մեկեն փոխվել էր։ Տխրություն ու թախիծ կար դեմքին, ու մինչ հերթապահը, սպաները պատմում էին դեպքից մանրամասեր, նա լուռ նստել էր խրամատի այն հողաթմբին, որտեղ զոհվել էր զինվորը ու լուռ ծխում էր։ Հետո դանդաղ ոտքի կանգնեց, հայացքը դիմացի լեռներին, ասաց. «Աններելի է խաղաղ պայմաններում զոհ տալը, աններելի»,– ու դառնալով հրամանատարությանը ասաց. «Ասեք, ես ի՞նչ պատասխան տամ զինվորի մորը, ի՞նչ ասեմ»։

Ասես պապանձվել էր անգամ թշնամին։ Քայլում էր խրամատի եզրով։ Ու ձորերն էին արձագանքում.
«Ես ի՞նչ պատասխան տամ»։

ՄԱՅՐ ԼԵՌՆ ԱՐԾԻՎԸ

2001 թվական, մարտի 5։ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը Սպարապետի հայրենի Արարատ գյուղում բացվում էր նաև նրա անվան տուն-թանգարանը։ Հոծ բազմություն էր հավաքվել, եկել էին Հայաստանի տարբեր կողմերից, արտերկրից։ Երբ բարձրախոսից հնչեց-տարածվեց Սպարապետի ձայնը բիբլիական լեռը պարուրող ամպից մի ծվեն պոկվեց ու եկավ, քարացավ– մնաց մարդկանց ուղիղ գլխավերևում։ Վազգենի ձայնը տարածվում, ձգվում էր հեռուներ ու հանկարծ մարդիկ նկատեցին, որ ամպի ծվենը հզոր թևերով արծիվ է դառնում, որը հանդարտ, վեհորեն հզոր թևերը բացել ու առանց թափահարելու հանդարտ պտույտներ էր գործում։ Բարձրախոսից հնչում էին բարձրաստիճան հյուրերի, պաշտոնատար անձանց խոսքերը՝ ափսոսանք, ցավ, մորմոք, վիշտ ու թախիծ պարունակող, իսկ արծիվը վերևում էր անհաս ու բարձր։ Արարողակարգի ավարտին արծիվը հանդարտ թևեց դեպի Մայր լեռը։ Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքներով ուղեկցում էին նրան, տարբեր մեկնություններ տալիս։ Իսկ արծիվն անտեղյակ այդ մեկնություններից, հանդարտ ընթացքով թևում էր դեպի բիբլիական լեռան ձյունե բարձունքները:

Գնել Շահնազարյան

 
Ազգային հերոսներ [6]
Երաժշտություն [1]
Գրականություն [3]
Գիտություն [1]





Հյուսիսային Հայաստան





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум