Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Շաբաթ, 23.09.2017, 21:21

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Մայրաքաղաքում կրթած հայ երիտասարդ
Ռափաել Պատկանյան

Տեղը եկավ` հայ է նա, տեղը եկավ` այլազգի
Իրոք ո'չ այդ և ո'չ այն է, այլ ծընունդ մի նոր ազգի:
Հագնվում է նա միշտ en grand, ման է գալիս ո la chigue,
Ճաշ է ուտում. ո՞ւր եք կարծում, chez Dussean կամ Domingiue.
Կարդում է նա Morning, ոչ Débats ոչ Բազմավեպ, ah! Fi, donc!
Ֆրանսերեն է կոտրատում, հայերենն է moivas ton,
Զարթում է նա ուղիղ մեկին, անկողմի մեջ թեյ խըմում,
Վեցին քարորդ` ճաշի ժամ է չընաշխարհիկ մեր հային,
Ոչ թե ստիպված է այդ անել, այկ որ վերան շատ խոսին:
Ուշի-ուշով հետևում է Պետերբուրգի լուրերում,
Դերձակից էլ ճիշտ տեղյակ է новомодный շորերուն.
Թեև զուրկ է մուզիկայից, բայց опера սւրում է,

Бозио-ի անուշ ձենից սորա խելքը զընում է,
Պինդ խոսում է, ինչ-որ կանխավ feuilleton-ում է կարդել,
Խոսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել.
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զըրուցյունին,
Պաղարակում է Hugo-ին ու սիրում է Դիկկենսին:
Նա սիրում է, նա ատում է ո`չ սեփական իր խելքով,
Նա խըմում է, նա ուտում է ոչ իր բերնի ճաշակով
Նրա խելքը feuilleton-ն է прейскурант և,
Ու Գիտությանց Ճեմարանը է, ո`ր անես պանդոկը:
Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,
Ու ետ դառնում իր հայրենիք` դատարկ խելքով ու ջիբով:
Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են անհեթեթ,
Միայն ինքն է խելոք, գիտուն, իսկ այլք` կոպիտ ու աըգետ:
Այդ ի'նչ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,
Նա է հիմար, որ անարժան տա պատիվը հիմարին.
Բընութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,
Մեծ հունար չե փողոցներում աննըպատակ միշտ ման գալ:
 
Ազգային հերոսներ [6]
Երաժշտություն [1]
Գրականություն [3]
Գիտություն [1]





Քարվաճառ





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум