Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Չորեքշաբթի, 26.04.2017, 20:46

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Հայերուս թուքը
Ռափայել Պատկանյան


Դուն խելոք հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասես` շատ ունես,
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան
Թքել ենք քու ալ, փողիդ ալ վրան:
Քաջ ես, լսել ենք, ինքդ` մեծավոր,
Հաղթողի անուն ունես փառավոր,
Բայց թե թուրեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, թրիդ ալ վրան:
Ի վերուստ քանքար քեզի տրված է,
Հեղինակ անունդ աշխարհ փռված է,
Բայց թե գիչեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, գրչիդ ալ վրան:
Հեռատես մտքով դուն զարդարեցար,
Հզոր իշխանին սիրելին դարձար,
Բայց թե մտեք շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, մտքիդ ալ վրան:
Բանուկ ու ճարտար դուն ունիս ձերքեր,
Շատ կհորինես թանկագին բաներ,
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, ճեռքիդ ալ վրան:
Երկինք շնորհեցին քեզ կեզու ճարտար,
Քարոզչի ստացար հռչավ ու հանճար,
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, լեզվիդ ալ վրան:
Մեծ ուսուն առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լցված է մարդոց բերան,
Թե ուսումնեքեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, ուսմանդ ալ վրան:
Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կդնեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրօրանեդ մինչև գերեզման
Ձգտումդ լինի փրկել Հայաստան:
 
Ազգային հերոսներ [6]
Երաժշտություն [1]
Գրականություն [3]
Գիտություն [1]





Հյուսիսային Հայաստան





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум