Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Շաբաթ, 23.09.2017, 21:20

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Լենինականյան զվարճալի զրություններ և սրամտություններ

Դեպքեր նշանավոր մարդկանց կյանքից

Աշխարհն էլի կմեղրանա


Պատերազմի տարիներն էին։ Սի խանութից մոլոր հայացքով դուրս Էր գալիս վարպետը, երբ հանդիպեց Հովհաննես Շիրազին.
- Ինձ շաքար Է հարկավոր, Հովհաննես ջան.- ասաց Նա,- մարմընականիս մեջ ինչ որ դառնություն եմ զգում։
- Հիմա բերեմ,- ասաց Շիրազն ու մտավ խանութ, դիմեց խանութպանին։
- Ավետիք Իսահակլանին շաքար ու մեղր Է պետք։
- Գլխիս վրա.- ասաց գյումրեցի խանութպանը և տվեց։ Երբ Շիրազը ալն հանձնեց վարպետին, Նա ասաց.
- Այս դառն օրերն էլ կանցնին Շիրազ ջան, մերոնք մեղուների պես կվերադառնան կռվի դաշտից և աշխարհն Էլի կմեղրանա։

Վառեկ կձևակերպես

Ավետիք Իսահակլանը նորից Լենինականում Էր։
Քաղաքը Նոր ջրագիծ Էին բերել Ղազանչիից։ Վարպետը ցանկացավ տեսնել ջրի ակունքը։ Քաղխորհրդի Նախագահի տեղեկալ Կարո Պետ" րոսյանը հավաքեց մի խումբ մտավորականների՝ վարպետին ուղեկցելու:
Ղազանչիի կոլտնտեսութւան նախագահ Հուլիանոսը դիմավորեց ու անմիջապես ասաց.
- Վարպետ, ինչ մորթեմ, Էրի՞նջ, կո՞վ, թե՞ ոչխար։ Իսահակլանը շատ հետաքրքիր հայացքով նայեց Հուլիանոսին.
- Թե ընձի համար Է, մե վառեկըմ մորթեք։
Կարո Պետրոսլանը՝ հաղթանդամ ու կոլորիտով անձնավորություն, անմիջապես միջամտեց.
- Ի՞նչ կուզես Էդ մարդուց, ձուլածոս։
- Ընկեր Պետրոսյան, կուզեմ իմանամ, թե վարպետի համար ի՞նչ մորթենք։
- Տո գնա մի երինջ մորթե, Էսքան ժողովուրդ ենք, վառեկն օր մոր" թես, որի՞ս հասնի։
Վարպետը հաճախ Էր շրջագայում Շիրակում և Նույնիսկ հետպատերազմյան նեղ տարիներին ընդունելությունները միշտ վերջանում Էին ուտել-խմելով, որի ծախսը ձևակերպում Էին "Իսահակյանի հետ հանդիպ֊ման" անվան տակ։ Եվ քանի որ վարպետն ինքն Էլ գիտեր այդ, ծիծաղելով ասաց.
- Հուլիանոսմ, Էրինջը կմորթես, բայց ընձի վրա վառեկ կձևակերպես։

"Ինքն է տավտալոգիա"

Մի բանաստեղծուհի վեճի ժամանակ Շիրազին ասաց. -Մենք խաղաղ էինք մեր լեռների պես- էքսպրոմտդ "տավտալոգիա" է։
Շիրազը վշտացած գնաց Ավետիք Իսահակյանի մոտ, պատմեց բանաստեղծուհու ասածը և հարցրեց.
- Արդյո՞ք նա ճիշտ է։
- Ով ասել է, ինքն է տավտալոգիա,- վրա բերեց վարպետը։- Այդ գրվածքն այնքան կապրի, որքան՝ մեր լեռները։

էս մեկը հերիք է

Ռուխկյանի անհատական ցուցահանդես այցելեցին Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյւսնը։
-Վարպետ ջան,- Իսահակյանին դիմեց Նկարիչը.- Մարտիրոս Աերգե|իչի ներկայությամբ խոստանում եմ հավանածդ նկարները նվիրել։
Վարպետը նայեց նկարչին, ապա՝ ժպտալով ասաց. .
- Լոպպազ գյումրեցի, վնասդ մեծ կեղնի,- մոտեցավ, մատնացույց արեց "Ջրաղաց Բյուրականում" նկարն ու ավելացրեց,- մեղք ես, էս մեկը հերիք է։

Նկարածդ Սայաթ-Նովան կմնա

Իսահակյանը հյուր էր Ռուխկյանին։ Նա հարևանի կտուրին կանգնած, աչքերը կկոցած, զննող հայացքով նայում էր շուրջը։ Օջախի վրա եփվում էր խաշլաման, քիչ այն կողմ նկարչի եղբայրը խորովածի տեղն էր պատրաստում։
- Պարույր ջան, ծանոթացիր, վարպետն Է. նկարիչը դիմեց եղբորը։
֊էդ ինչ լավ անուն ուսիս,- ասաց վարպետը և ցույց տալով ոչխարի մորթին, որը աղա&, գցած էր արևին չորանալու, ասաց.
- ՚Ծո, գյումրեցի, ստացածդ ի՞նչ է, որ էդպես Տախս ես տեսել...
- Վարպետ ջան, էս կմնա,- ասաց Ռուխկյանը։
- Չէ, սխալ ես, սա հուշ կդաոնա, մենակ նկարածդ Աայաթ-Նովան կմնա։

Եթե կարողանային

Մի օր Անանիա Շիրակացուն հարցրին.
- Մարդիկ ապրում են ուտելո՞ւ համար, թե՞ ուտում են ապրելու համար։
Մեծանուն գիտնականը պատասխանեց,
" Եթե կարողանային՝ բոլոր մարդիկ էլ կուտեին ապրելու համար։

Չար է ինքը` աստվածը

Մի քաղդեական աստղագուշակ գիտական վեճի մեջ մտնելով Անանիա Շիրակացու հետ պնդում էր, որ մարդը աստծո կամքով չարագործ է ծընվում չար աստղի տակ։
"Եթե նորածին անմեղ երեխայի մեջ աստված չարություն է դնում, ուրեմն չար է ինքը՝ աստվածը," պատասխանեց Շիրակացին։

Ինչո՞ւ չի ընկղմվում ջրի տակ

- ճի՞շտ է արդյոք աստվածաշնչի այն միտքը, որ երկիրը տափակ է և լողում է ջրերի վրա - հարցրին Անանիա Շիրակացուն։
- Եթե այդպես լիներ՝ ապա երկիրը իր անսահման ծանրությամբ վաղուց ընկղմված կլիներ ջրի տակ," պատասխանում է գիտնականը։

Ավտոն վտանգավոր է

Ինքնաթիրում մի լենինականցի զրույցի բռնվեց Մհեր Մկրտչյանի հետ:
- Դու ինքնաթիռ կսիրե՞ս:
- Հա:
- Ես հեչ չեմ սիրե:
- Այդ դեպքում ավտոմեքենայով գնացեք, - խորհուրդ տվեց Մհերը:
- Չե, ավտոն վտանգվոր է, վերջերս մե ինքնաթիռըմ ընկել է վերեն, - պատասխանեց զրուցակիցը:

Հիմա՞

Մի անգամ դերասան Շերենցին հարցրին.
- Ժամը քանի՞սն է:
- Հիմա՞, - հարցրեց նա:

Պիվով գրածն ինչ պտի եղնի

Ալեքսեյ Հեքիմյանն ու Արամաիս Սահակյանը գնում էին Մոսկվա: Կոմպոզիտորի ծանոտները Լենինականի կայարանում նրան տվեցին մի տիկ տեղական գարեջուր: Ճանապարհին Արամայիս Սահակյանը փործեց ընպել: Հեքիմյանը չթողեց.
- Մինչև Լենինականի մասին երգի խոսքերը չգրես, չեմ թողնի:
Գրեց: Հաջող չեր: Երբ այս մասին պատմեցին Լենինականում, մեկն ասաց.
- Պիվով գրաց երգն էդքան անջախ...

Իդիկ կարտոլի մասի՞ն է

Արամայիս Սահակյանը Լենինականում հուզված բանաստեղծություն էր կարտում հոր մասին: Նոր է սկսել. "Հողից ծնված, հողով սնված" տողը, երբ մեկը դահլիճից գոռաց.

- Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է:

Սրամտում է ժողովուրդը

«Թունել կմտնինք»
Ինքնաթիռում լույսերը հանկարծ վառեցին:
- Էդ ինչո՞ւ վառեցին, - հարցրին լենինականցուն:
- Հիմի թունել կմտնինք, - պատասխանեց նա:

Հայրանուններով

- Ծո, իմացե՞լ ես, Վաղոյի կնիգը վեց տղա ունի, վեցի անունն էլ Օնիկ է դրել:
- Իյա, հըբը իդոնց ինչը՞ղ կջոկեն իրարից:
- Հայրանուններով:

Փորձված պատասխան

- Ինչքա՞ն եք մեզ մոտ հյուր մնալու, - հարցնում է լենինականցին:
- Մինչև վռնդեք:
- Էդքան քի՞չ:

Վարորդներ ու առեվտրականներ

Կկարմրի՞

- Մուկուչ ջան, ի՞նչ արժե պօմիդօրը:
- Կիլոն տասը աբասի:
- Կանաչ է, ախպեր Մուկուչ, ութ աբասով տուր արնիմ:
- Ութով որ տամ, կկարմրի՞:

Շատ բարձր է

- Կարմիր լույսի տակից անցիր, - Ջխեր Խաչիկին զգուշացնում է ավտոտեսուչը:
- Էդքան բարձր եք կախել, օր չկրցա վրայեմ անցնել:

Խորամանքություն

Ալեքը շուկայում մեղր էր ծաղում, բայց մեղրամանի վրեն գրել էր` «ծիծակ»:
- Ալեք քեռի, կիլոն ծիծակ կշրե, - նրան է դիմում ծանոթներից մեկը:
- Ծո, եսիգ մեղր է:
- Հըբը գրածը՞դ:
- Ճանճելու համար եմ գրե, օր չհավաքբին:

Դուրսը կտաքնա՞


- Ուստա, պատուհանը փակիր, դուրսը ցուրտ է, - տաքսու վարորդ Ջղեր Խաչիկին է դիմում ուղևորը:
- Պատուհանն օր փակեմ` դուրսը կտաքանա՞, - զարմանում է Ջղերը:

Փորձեց կատակել

Պոլոզ Մուկուչը գնում է ատամնաբույժի մոտ:
- Բժիշկ ջան, ատամս կցավա:
Բժիշկը փորձում է կատակել.
- Բա էդ հասարակ բանի համար բժշկի մոտ գուկա՞ն: Իմ ատամը որ ցավում է, կնոջս համբուրում եմ, անմիջապես անցնում է:
- Կնիգդ տունը կեղնի՞, - հարցնում է Մուկուչն ու ոտքի ելնում:

Իրար կբուժեն

Ո՞ր ինստիտուտն ընդունվար Գևորգ:
- Անասնաբուժական. հըբը դու՞:
- Բժշկական:
- Ըշտը օր ավարտենք իրար կբուժենք:

Բժշկի խորհուրդը

Կարոն գնաց բժշկի մոտ:
- Լիմոնադ եմ խմել բժիշկ ջան, մեջը նավթ կար:
- Ոչինչ, էս օրերին կրակից հեռու մնա, - խորհուրդ է տալիս բժիշկը:

Հարբեցողը

Հարբածի դժգոհությունը

Ալեքը հանդիպեց իր տան առջև պառկաց հարբեցողին:
- Այ մարդ, էլ ուրիշ տեղ չկա՞ր, ել էստեղից գնա:
- Իյա, քեզի վով կսեր, որ տունդ հենց ըստեղ շինեիր, - դժգոհեց հարբեցողը:

Խմելու հետևանքը

- Մամ ջան, ես քեզի ղուրբան, - տուն մտնելով ասաց Կարոն:
- Էլի խմաց ես, մի' խմէ, որ կոշիկի չոտքն ու զուբնոյ չոտքը տարբերես իրարից:

Պաղ վիճակում

Հարբեցող Մկոյին հարցնում են.
- Պիվա շատ կսիրե՞ս, թե զոքանջիդ:
- Երկուսին էլ պաղ վիճակում և սեղանի վրա:

Ամենա-ամենա

Սպիչկա

Կարոն լուսանկարիչին խնդրեց.
- Ծո, բերանս պզտիկ(փոքր) կհանես:
- Եղավ, բայց նկարելու պահին չմորանաք արտասանել` լուցկի... Դե, նկարում եմ...
- Սպիչկա, - շտապ պատասխանեց Կարոն:

 
Ազգային հերոսներ [6]
Երաժշտություն [1]
Գրականություն [3]
Գիտություն [1]





Խոր Վիրապ, Էջմիածին





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум