Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Երկուշաբթի, 23.10.2017, 12:51

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Երգերի ձայնագրությունները, խոսքերն և ակկորդները:
Музыка, слова армянских песен и аккорды к ним. Music, lyrics and chords of armenian songs.

Իմ Հայաստան
Լեյլա Սարիբեկյան

Դու արևի, լույսի աշխարհ
Դու իմ քաղցրիկ երազ անծայր
Ես քո մանուկ ու ծեր գրկում
Քեզ եմ երգում, իմ Հայաստան

Քո լեռներին ու լանջերին
Քո խնկաբույր երկինքներին
Քո ծաղկավառ քարոտ կրծքին
Երգեր ասեմ, իմ Հայաստան

Դու ժայռահամ երկիր ու հող
Ես թևավոր կռունկ ու հով
Քո կարոտի հրով վառվեմ
Ու բոց դառնամ, իմ Հայաստան

Քեզ շշնջամ աղոթք անձայն
Քո տաք գրկում արև դառնամ
Դու իմ բարձրիկ, իմ նաիրյան
Երկիր Հայոց, Մայր Հայաստան

Հազար կարոտ, հազար հույզեր
Հազար լույսեր քեզ նվիրեմ
Քո խենթ հողի գարնան կանչով
Ծաղկեմ նորից, իմ Հայաստան

Քո սուրբ հողին ծաղկունք բերեմ
Իմ կարոտած սիրտը գերեմ
Թող խենթանամ, թող վարարեմ
Ու երգ դառնամ քեզ, Հայաստան

Դու ժայռահամ երկիր ու հող
Ես թևավոր կռունկ ու հով
Քո կարոտի հրով վառվեմ
Ու բոց դառնամ, իմ Հայաստան

Դու ժայռահամ երկիր ու հող
Ես թևավոր կռունկ ու հով
Քո կարոտի հրով վառվեմ
Ու բոց դառնամ, իմ Հայաստան

Քեզ շշնջամ աղոթք անձայն
Քո տաք գրկում արև դառնամ
Դու իմ բարձրիկ, իմ նաիրյան
Երկիր Հայոց, Մայր Հայաստան

Քեզ շշնջամ աղոթք անձայն
Քո տաք գրկում արև դառնամ
Դու իմ բարձրիկ, իմ նաիրյան
Երկիր Հայոց, Մայր Հայաստան

 
 
Հայերեն [99]
На русском [11]
English [3]
Française [10]





Հյուսիսային Հայաստան





Дата основания сайта
29.11.2004
· Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум