Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Շաբաթ, 23.09.2017, 21:14

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Երգերի ձայնագրությունները, խոսքերն և ակկորդները:
Музыка, слова армянских песен и аккорды к ним. Music, lyrics and chords of armenian songs.

Կարմիր կակաչները
Ռուբեն Հախվերդյան

1. Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:

2. Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:

3. Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում,
Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում:
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս,
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս:

4. Գնացին տղերքը ու կորան հեռվում
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:

5. Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:

6. Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:


Harout Pamboukjian & Rouben Hakhverdyan
  • Պիտակներ` Rouben Hakhverdyan
  •  
    Հայերեն [99]
    На русском [11]
    English [3]
    Française [10]





    Գնդեվանք, Տաթև, Նորավանք





    Дата основания сайта
    29.11.2004
    · Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

    Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум