Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Շաբաթ, 16.12.2017, 12:13

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Երգերի ձայնագրությունները, խոսքերն և ակկորդները:
Музыка, слова армянских песен и аккорды к ним. Music, lyrics and chords of armenian songs.

Մայր իմ
Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան

C G
Մայր իմ` արև և հեռանուշ լուսնկա
C F
Դարձար նշխար ու միացար մեր հողին
Dm7 Am
Եվ հողն անուշ հայրենիքին հնամեա
F E7
Քիչ` ավելի քաղցրացավ...

Մայր իմ` երկինք եւ առավոտ սրբալույս
Դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբույր
Եվ հողը սուրբ` լուսապսակ պապերուս`
Քիչ` ավելի սրբացավ...

Մայր իմ, Դու գանձ և անսպառ ոսկեհանք
Դարձար խորհուրդ և հողակույտ աննշան,
Բայց գանձն անխույզ մեր հողերի լանջին տակ`
Քիչ` ավելի աճեցավ...

Մայր իմ աղբյուր սիրո անհաս հրաշքի
Գացիր ննջել Լուսավորչի աստղի տակ
Եվ սիրտն անհուն Հայաստանի մայր հողի
Քիչ` ավելի մայրացավ...

Մայր իմ` երդիկ, մայր իմ` սեղան տոհմական,
Հարազատ բառ և սուրբ բարբառ մայրենի,
Քեզնով հիմա աշխրհն Հայոց աննման
Քիչ`ավելի հայացավ...


Arthur Meschyan
  • Պիտակներ` Arthur Meschyan
  •  
    Հայերեն [99]
    На русском [11]
    English [3]
    Française [10]





    Շուշի, Քարին տակ





    Дата основания сайта
    29.11.2004
    · Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

    Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум