Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook   · Բարի գալուստ «Մեր Հայրենիք» · Երեքշաբթի, 27.06.2017, 03:22

ԳԼԽԱՎՈՐ
ՄԵԴԻԱ
КАРТИННАЯ ГАЛЕРЕЯ
ԿԱՅՔԻ ԲԼՈԳ
ՀԱՅԵՐ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅՔԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ
ԿԱՊ ԿԱՅՔԻ ՀԵՏ
Երգերի ձայնագրությունները, խոսքերն և ակկորդները:
Музыка, слова армянских песен и аккорды к ним. Music, lyrics and chords of armenian songs.

Վերելք
Հեղինակ՝ Հովհաննես Շիրազ
Երաժշտ. Դավիթ Ամալյան

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես` բախտիս սարերն ի վեր`
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր`
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:

Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:

Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ չգիտեմ` կա թե չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր:

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ,
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

  • Պիտակներ` David Amalyan, Hovhannes Shiraz
  •  
    Հայերեն [99]
    На русском [11]
    English [3]
    Française [10]





    Գնդեվանք, Տաթև, Նորավանք





    Дата основания сайта
    29.11.2004
    · Main · Media · Armenians · Photoalbum · Lyrics · Art Gallery · Blog · News · Links · Contact ·

    Газета Армянская Церковь | Armenian Church Newspaper | ???????????? ???????Армянский форум